Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել |factor.am|
18:18 - 17 նոյեմբերի, 2021

Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել |factor.am|

factor.am: Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ միջադեպերի կրկնություն և լուծել խնդիրները դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, կանխել նոր միջադեպերը և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական, դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Զախարովան։

Նա նաև հավելել է, որ Մոսկվան պատրաստ է հետագայում էլ շարունակել աջակցել կողմերին՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել