Տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է. Իրանի նախագահ |hetq.am|
17:34 - 16 նոյեմբերի, 2021

Տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է. Իրանի նախագահ |hetq.am|

hetq.am: Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է։ Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ 

«Իրանի նախագահը ողջունել է Կովկասում հանգստություն և կայունություն հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը։ Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է»,- հայտարարել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ռայիսին ընդգծել է, տարածաշրջանային հարցերի ժամանակ անհրաժեշտ է երկու երկրների համագործակցությունը։ 

Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Ռայիսիին տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված ռուսական կողմի քայլերի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել