Անն Լինդեն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի առնչությամբ և հորդորել դադարեցնել էսկալացիան |armenpress.am|
17:06 - 16 նոյեմբերի, 2021

Անն Լինդեն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի առնչությամբ և հորդորել դադարեցնել էսկալացիան |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր նոյեմբերի 15-ին հանդես էին եկել հայտարարությամբ:

«Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը՝ կապված տարածաշրջանում, այդ թվում և Հայաստան-Ադրբեջանին սահմանի միջադեպերի հետ: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին ու կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել էսկալացիան ու քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով»,-  «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել