Պուտինն ու Ռայիսին քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը |tert.am|
15:55 - 16 նոյեմբերի, 2021

Պուտինն ու Ռայիսին քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի միջև: Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, այլ հարցերի թվում կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի պահպանման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման հարցերով ռուսական կողմի նախաձեռնած միջոցառումների մասին»,- ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրությաբ մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել