Մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կլինի այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնական նպատակին՝ փոխել կապիտուլացված իշխանությանը․ Արծվիկ Մինասյան |tert.am|
12:19 - 16 նոյեմբերի, 2021

Մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կլինի այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնական նպատակին՝ փոխել կապիտուլացված իշխանությանը․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Որևէ բան մեզ չի կաշկանդում մանդատները վայր դնել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Մենք մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում՝ բացահայտելով այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը, իրականացնելու ենք այն բոլոր գործողությունները, որոնց հնարավորությունը տալիս է մանդատը՝ ՍԴ դիմել, ԱԺ-ում հարցեր պարտադրել և բազմաթիվ այլ բաներ։ Այո՛, նաև մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կլինի այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնական նպատակին՝ փոխել կապիտուլացված իշխանությանը, երկրում վերականգնել ազգային իշխանություն և ձևավորել սահմանադրական կարգ»,-հայտարարեց պատգամավորը։

Մինասյանը վստահեցրեց՝ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորները, որոնցից 3-ը գտնվում են, իր խոսքով, ապօրինի կալանքի տակ, կաշկանդված չեն որևէ մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել