ԱԺ նախագահը ներկայացրեց պատգամավորական մանդատներ ստացած Ասպրամ Կրպեյանին և Միքայել Թումասյանին |1lurer.am|
11:03 - 16 նոյեմբերի, 2021

ԱԺ նախագահը ներկայացրեց պատգամավորական մանդատներ ստացած Ասպրամ Կրպեյանին և Միքայել Թումասյանին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի հերթական նիստին տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 2 և թիվ 3 արձանագրությունները: Ըստ այդ արձանագրությունների՝ մանդատները տրվում են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Միքայել Թումասյանին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել