Իսրայելը թույլատրել է 5-11 տարեկան երեխաներին պատվաստել BioNTech/Pfizer պատվաստանյութով |hetq.am|
19:15 - 15 նոյեմբերի, 2021

Իսրայելը թույլատրել է 5-11 տարեկան երեխաներին պատվաստել BioNTech/Pfizer պատվաստանյութով |hetq.am|

hetq.am: BioNTech/Pfizer ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը թույլատրվել է կիրառվել Իսրայելում՝ 5-11 տարեկան երեխաների համար։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարության որոշմանը։ Ավելի վաղ, նույն ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը թույլատրվել էր կիրառել 12-ից բարձր երեխաների և մեծահասակների համար։ 

Առողջապահության նախարարության հետ խորհրդակցող փորձագետների խմբի անդամները, որոնց մեջբերում է իսրայելական Haaretz պարբերականը, գրեթե միաձայն եկել են այն եզրակացության, որ «պատվաստանյութի առավելությունները էապես գերազանցում են դրա ռիսկերը»։ Հանձնաժողովը նաև ձայների ճնշող մեծամասնությամբ խորհուրդ է տվել պատվաստել նույնիսկ այն երեխաներին, որոնք արդեն իսկ վարակված են եղել կորոնավիրուսով։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել