ԿԸՀ-ն ներկայացրել է Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները
11:20 - 15 նոյեմբերի, 2021

ԿԸՀ-ն ներկայացրել է Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ստորև ներկայացնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ․

Արզնի համայնքում կայացած ավագանու անդամի ընտրություններում 116 ձայնով առաջատար է Արտաշես Լալայանը: Համայնքում ընտրելու իրավունք ունեցող 2200 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 200-ը։ Այլ թեկնածուների ստացած քվեների վերաբերյալ նախնական տվյալները՝ այստեղ։

Լերմոնտովոյի ավագանու անդամի ընտրություններում 46 ձայն ունի Վասիլի Կորոլյովը։ Նախնական տվյալները՝ այստեղ։ Այս համայնքում կայացել են նաև համայնքի ղեկավարի ընտրություններ․ 167 ձայնով հաղթել է Էդիկ Չախալյանը, մյուս թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը, 17 ձայն է հավաքել։ Նշենք, որ Լերմոնտովոյում քվեարկելու իրավունք ունեցող 679 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 196-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել