Լուրջ խնդիր է 6 գյուղի համար, 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ․ Գևորգ Փարսյանը՝ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետեր տեղակայելու մասին |tert.am|
09:56 - 15 նոյեմբերի, 2021

Լուրջ խնդիր է 6 գյուղի համար, 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ․ Գևորգ Փարսյանը՝ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետեր տեղակայելու մասին |tert.am|

tert.am: Դա շատ լուրջ խնդիր է մեզ համար, այլընտրանքային ճանապարհ չունենք, այլընտրանքային տարբերակը միայն Մեղրիով է ստացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Շանթ» դաշինքի Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, ըստ որի ՝այս գիշեր Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը և Հայաստանը կտեղակայեն անցակետեր։

«Փաստորեն 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ։ Մեր գյուղացիները այդքան ճանապարհ պիտի անցնեն, որ հասնեն Կապան։ Միակ այլընտրանքային ճանապարհը, որը կառուցված է 90-ականներին դա անտառամիջյան ծանր, դժվարանցանելի ճանապարհն է, որի վրա պետք է մեծ աշխատանք տարվի։ Մեծ խնդիր է, վաղվանից պետք է մտածենք 6 գյուղական բնակավայրերի բնակիչների մասին»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նպատակահարմար կլինի, որ բնակիչները նույն ճանապարհով երթևեկեն և անցնեն ադրբեջանական մաքսակետով, ապա Փարսյանն ասաց, որ դրա մասին պետք է լրացուցիչ խոսել, անվտանգության հետ կապված հարցերից կախված կլինի։

Գևորգ Փարսյան նաև նշեց, որ այդ գյուղերի պարենային խնդիրը կլուծվի, քանի որ նշված երկար ճանապարհը կա, իսկ կարճ ճանապարհը Գեղանուշ համայնքով ճանապարհն է, որը շատ վատ վիճակում է, այնտեղ շինարարական աշխատանքները մեկնարկել են, միայն այն բանից հետո, երբ Որոտանի հատվածում ադրբեջանական մաքսակետ դրվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել