«Շանթ դաշինքը» հաղթել է Կապանում․ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել
09:28 - 15 նոյեմբերի, 2021

«Շանթ դաշինքը» հաղթել է Կապանում․ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է հրապարակել՝ Սյունիքի մարզի Կապան համայնքում երեկ՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նշենք, որ այստեղ ընտրություններն անցկացվել են համամասնալան ընտրակարգով։

Ըստ նախնական տվյալների՝ առաջատար է «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը, որին քվեարկել է 13 962 ընտրող կամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 69․5%-ը, երկրորդ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 5791 ձայն կամ 28․82%, անվավեր քվեաթերթիկները 331-ն են։

Կապանում ընտրելու իրավունք ուներ 31 673 քաղաքացի․ նրանցից քվեարկությանը մասնակցել է 20 087-ը կամ 63․41%-ը։

Նշենք, որ Կապանում «Շանթ Դաշինք»-ի համայնքապետի թեկնածուն գործող համայնքապետ Գևորգ Փարսյանն է, իսկ ՔՊ-ի թեկնածուն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել