ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ Պուշկովը քննադատել է Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչուների վաճառքն Ուկրաինային |tert.am|
16:40 - 13 նոյեմբերի, 2021

ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ Պուշկովը քննադատել է Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչուների վաճառքն Ուկրաինային |tert.am|

tert.am: ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ Ալեքսեյ Պուշկովը քննադատության է ենթարկել Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչուների վաճառքն Ուկրաինային:

Ինչպես գրում է Свободная Пресса-ն, սենատորի կարծիքով՝ այս իրավիճակում հասկանալի է, թե ինչ նպատակով է Կիևն անօդաչուներ ձեռք բերում և ում դեմ է դրանք կիրառելու:

«Այն բանից հետո, երբ թուրքական անօդաչուները վաճառվում են Ուկրաինային, ինչպես նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, դրանք դառնում են Ուկրաինայի սեփականությունը, այդ իսկ պատճառով Թուրքիայի նկատմամբ բողոքներ լինել չեն կարող: Սակայն մինչ դրանց վաճառելը, անօդաչուները Թուրքիայի սեփականաությունն են»,- գրել է Պուշկովը սոցցանցում:

Սենատորը վստահություն է հայտնել, որ Անկարան է որոշում կայացնում՝ ում վաճառի տվյալ զենքը: Բ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել