Քանաքեռում 4 անձի սպանության գործով ձերբակալվածների թիվն ավելացել է
13:19 - 12 նոյեմբերի, 2021

Քանաքեռում 4 անձի սպանության գործով ձերբակալվածների թիվն ավելացել է

 ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում՝ 4 անձի սպանության գործի շրջանակներում կա ևս մեկ ձերբակալված՝ 19-ամյա երիտասարդ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ այդ երիտասարդը դեպքի օրը  «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

2021թ. նոյեմբերի 11-ին 6 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության էր ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել էին: Եվս երկու տղամարդու դիակ հայտնաբերվել էր դեպքի վայրում:

Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում նշված քրեական գործով ձերբակալվել է 5 անձ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել