Utair ավիաընկերությունը Սոչի-Երևան ուղիղ չվերթներ կիրականացնի |armtimes.com|
12:59 - 08 նոյեմբերի, 2021

Utair ավիաընկերությունը Սոչի-Երևան ուղիղ չվերթներ կիրականացնի |armtimes.com|

armtimes.com: Utair ավիաընկերությունը Սոչի-Երևան չվերթներ կիրականացնի, հաղորդում է փոխադրողի մամուլի ծառայությունը:

«Նոյեմբերին երկու նոր չվերթ ենք բացում դեպի Երևան Սոչիից և Տյումենից և կշարունակենք թռիչքներ իրականացնել Մոսկվայից Հայաստանի մայրաքաղաք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ Սոչիից չվերթերը կիրականացվեն նոյեմբերի 17-ից՝ չորեքշաբթի, Տյումենից՝ նոյեմբերի 20-ից՝ շաբաթ օրերին:

Ավելի վաղ նույն ընկերությունը հայտարարել էր Տյումեն-Երևան-Տյումեն ուղիղ չվերթի բացման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել