Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|
12:45 - 08 նոյեմբերի, 2021

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և կարևորում է ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրագործումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի երկարաժամկետ տեսլականի ռազմավարության հիմքը կազմում է կայուն խաղաղության, զարգացման և առաջընթացի ապահովումը: Իր տարածքների օկուպացիայի գործոնի վերացմամբ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության խիստ պահպանմամբ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել