Օրական միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ ենք ունենում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|
11:19 - 08 նոյեմբերի, 2021

Օրական միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ ենք ունենում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Հիվանդացության, մահվան դեպքերից խուսափել հնարավոր է միայն պատվաստումների շնորհիվ: Այս մասին ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պատվաստումներն այն միջոցն են, որոնք ի վերջո երկրներում բերում են իրավիճակի կայունացման, մահվան դեպքերի նվազման և հիվանդանոցային օղակի վրա սարսափելի ճնշման թուլացման: Վիճակագրությունը հստակ է: Որտեղ որ 70 տոկոսից անցնում է պատվաստումների ցուցանիշը, այդ երկրներում հիվանդանոցային օղակի վրա ճնշումը և մահացության դեպքերը կտրուկ նվազում են»,- ասաց Ավանեսյանը: 

Նախարարի խոսքով՝ առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 613 հազար 849 է: Դա մոտավորապես մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է: 

«Երկրորդ դեղաչափ ստացել է 276 հազար 948 մարդ: Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև տարբերությունը կապված է նրա հետ, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում: Մենք արդեն օրական միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ ենք ունենում»,- ասաց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել