Կորոնավիրուսից հղի կին է մահացել. Ավանեսյան |1lurer.am|
10:35 - 08 նոյեմբերի, 2021

Կորոնավիրուսից հղի կին է մահացել. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 7-ի գիշերը կորոնավիրուսից հղի կին է  մահացել: Այս մասին ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ցավով պիտի նշեմ, որ գիշերն ունեցել ենք հղի կնոջ մահ՝ քովիդով պայմանավորված: Նորից պիտի անդրադառնամ, որ դելտա շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավական ագրեսիվ ընթացքով: Հատուկ ձևով մեր հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով: Մենք ունենք 100-ից ավելի հղիներ, որոնց գրեթե կեսը ունեն թոքաբորբ՝ տարբեր ծանրությանա ստիճանի»,-ասաց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել