Խախտումներ Նոր Նորքի և Ավան վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում
18:02 - 06 նոյեմբերի, 2021

Խախտումներ Նոր Նորքի և Ավան վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում

Ուրբաթ երեկոյան կորոնավարակի դեմ սահմանված նորմերի պահպանումը ՍԱՏՄ տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Նոր Նորք և Ավան վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Վերահսկողություն է կատարվել 33 օբյեկտում, արձանագրություն է կազմվել 4-ի մոտ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու  հիմքով: Հանգստյան օրերին շրջայցերը կշարունակվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել