Անահիտ Ավանեսյանն այցելել է «Տաշիր պիցցա»-ից օգտված և հոսպիտալացված քաղաքացիներին․ հոսպիտալացվել է 57 քաղաքացի
23:17 - 05 նոյեմբերի, 2021

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Տաշիր պիցցա»-ից օգտված և հոսպիտալացված քաղաքացիներին․ հոսպիտալացվել է 57 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:

Նախարարը զրուցել է «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև բուժանձնակազմի հետ, ծանոթացել բուժման ընթացքին:
Նախարարը շրջել է նաև կենտրոնի մանկական բաժանմունքում:

Բոլոր պացիենտներին մաղթել առողջություն և շուտափույթ ապաքինում:

Առողջապահության նախարարությունը հավելում է, որ թունավորման ախտանշաններով նոյեմբերի 5-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ հոսպիտալացվել է 57 քաղաքացի, որից 49-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2 –ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել