Գնել Սանոսյանը Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին
22:27 - 04 նոյեմբերի, 2021

Գնել Սանոսյանը Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին։ Նախարարը շնորհավորել է Խաչատրյանին և բեղմնավոր աշխատանք է մաղթել։
 
Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի, քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։
 
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել Գրիգորյանին կատարած աշխատանքի, մարզպետարանի հետ սերտ համագործակցության շնորհիվ համայնքում տարատեսակ, այդ թվում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։
 
Մարզպետը նշել է, որ Վահրամ Խաչատրյանը քաջատեղյակ է համայնքի խնդիրներին և հաջողությամբ կիրականացնի իր գործառույթները։ Վահրամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը վստահության համար։ Նա նշել է, որ արդեն հասցրել է ծանոթանալ քաղաքի առաջնային խնդիրներին և նախանշել դրանց լուծումները։
 
Դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններով Մեծամորը ևս խոշորացվում է։ Մեծամոր քաղաքային համայնքին կմիանա ևս 30 համայնք և կձևավորվի նոր վարչական միավոր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել