Հավատարիմ ենք մնացել քաղաքական որոշմանը, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում չպետք է լինեն պաշտոնյաներ. Վահրամ Դումանյան |tert.am|
14:05 - 04 նոյեմբերի, 2021

Հավատարիմ ենք մնացել քաղաքական որոշմանը, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում չպետք է լինեն պաշտոնյաներ. Վահրամ Դումանյան |tert.am|

tert.am: Հավատարիմ ենք մնացել քաղաքական որոշմանը, որ բուհերի հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն պաշտոնյաներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ հիշեցնելով, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ:

Դիտարկմանը, թե անընդհատ խոսում են, որ բուհերը պետք է ապաքաղաքական լինեն, սակայն բուհերի հոգաբարձուների խորհուրդներում շարունակում են պաշտոնյաներ ներգրավվել, Դումանյանն արձագանքեց՝ մի քանի բուհերի՝ մասնավորապես՝ ՀՄՊՀ, ԵՊՀ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդներում կան փոխնախարարներ, այլ պաշտոնյաներ, սակայն չպետք է զարմանալ:

«Մենք ներկայացրել էինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի որոշ դրույթներ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Հիմա շրջանառում ենք օրենքի նոր տարբերակ, մնում ենք նույն սկզբունքին, որ չպետք է լինեն քաղաքական դեմքեր: Այսօրվա գործող օրենքների շրջանակում է կատարվել ամեն ինչ»,– ասաց նա:

Ինչ վերաբերում է դպրոցների, բուհերի աշխատանքին՝ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, Դումանյանն ասաց. «Դպրոցներում մեկ շաբաթ արձակուրդը երկարաձգվել էր, և տրամադրված չենք այն շարունակել, կանցնենք առկա ուսուցման տարբերակին՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները: Բուհերին առաջարկել էինք մինչև նոյեմբերի 15-ը ձեռնպահ մնալ առկա դասընթացներից, սակայն ցանկանում ենք 15-ից կրկին անցնել ուսուցման առկա համակարգին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել