Բրիտանիայի Համայնքների պալատը նոյեմբերի 9-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ |azatutyun.am|
10:45 - 04 նոյեմբերի, 2021

Բրիտանիայի Համայնքների պալատը նոյեմբերի 9-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում նոյեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ։

Միացյալ Թագավորությունում Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ նախագիծը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոթընը։

Եթե նախագիծն անցնի այս փուլը, Մեծ Բրիտանիան մեկ քայլ կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, նշում է Հայ դատի հանձնախումբը՝ շեշտելով, որ «չպատժված հանցագործությունը խրախուսված հանցագործություն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել