Անդրեասյանը տեղեկություն է ստացել քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվելու մասին |armenpress.am|
13:20 - 03 նոյեմբերի, 2021

Անդրեասյանը տեղեկություն է ստացել քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվելու մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկություն է ստացել, որ գրանցվել է քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:

Նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի հարցին:

«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք առաջին մահը քրեակատարողական հիմնարկում՝ կորոնավիրուսով պայմանավորված, եթե ինձ ճիշտ են զեկուցել: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան: Բայց նախնական, առերևույթ տեղեկացրեցին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը շեշտեց՝ հիմա հրատապ միջոցներ են քննարկում, թե ինչպես գոնե ժամանակավոր սահմանափակեն շարժը, որ ապահովեն ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը համաճարակային պայմաններում:

«Ապագայում էլ մտածում ենք, թե ինչպիսի համակարգային մոտեցումներով նաև 2022 թվականին այս խնդիրը կարգավորենք: Մինչև այս օրը թերևս ավելի պաշտանված են եղել փակ հաստատությունները, քանի որ այնտեղ ռեժիմն ավելի օգտակար է եղել համաճարակի դեմ, սակայն հիմա վիրուսի ավելի ագրեսիվ լինելու պատճառով նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ»,-ասաց նա ու հավելեց, որ առաջիկա օրերին կներկայացնեն ՔԿՀ-ներում քաղաքացիներին պաշտպանելու իրենց ծրագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել