Վարդգես Սամսոնյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ
13:12 - 01 նոյեմբերի, 2021

Վարդգես Սամսոնյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ

Գյումրու ավագանին այսօրվա նիստի ժամանակ համայնքի ղեկավար ընտրեց Վարդգես Սամսոնյանին։ Նրան առաջադրել էր «Բալասանյան դաշինք»-ը։ Նրա թեկնածությանը ավագանու անդամներից կողմ քվեարկեցին 24-ը, դեմ՝ 8-ը։ 

Դեմ են քվեարկել ավագանու՝ «Զարթոնք», «Հայաստանի Հանրապետական» և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։

Ավելի վաղ ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը իր խոսքում նշել էր․ «ՔՊ-ն թեկնածու չի առաջադրում, մենք կողմ ենք քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը, ունենք այդպիսի քաղաքական որոշում: Սա անում ենք, որպեսզի քաղաքի կառավարումը անցնի անցնցում»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել