Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ սուզանավերի շուրջ որոշումը չէր կարող չհիասթափեցնել Փարիզին |azatutyun.am|
13:06 - 01 նոյեմբերի, 2021

Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ սուզանավերի շուրջ որոշումը չէր կարող չհիասթափեցնել Փարիզին |azatutyun.am|

azatutyun.am: «Ֆրանսիայի հետ հարաբերությունների վատթարացումն անխուսափելի էր», - այսօր այսպես է մեկնաբանել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Փարիզի և Կանբերայի միջև ծագած դիվանագիտական ճգնաժամը։ Դրա պատճառը ամերիկյան արտադրության միջուկային սուզանավեր ձեռք բերելու և ֆրանսիական արտադրության սուզանավերի ձեռքբերման շուրջ արդեն իսկ կնքված պայմանագիրը չեղարկելու Ավստրալիայի կառավարության որոշումն է։

Նախօրեին Հռոմում, Մեծ քսանյակի գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ Ավստրալիայի վարչապետը ստել է իրեն՝ մինչև վերջին պահը չտեղեկացնելով ամերիկացիների հետ կնքվող գործարքի մասին։ Մորիսոնի համոզմամբ, սակայն, պաշտոնական Փարիզը ցանկացած պարագայում հիասթափված կլիներ։

«Ես ընդունում եմ, սա դժվարին շրջան է [մեր հարաբերություններում]։ Որևէ տարբերակ չկար, որ մենք նման որոշում կայացնեինք առանց Ֆրանսիայի հիասթափությունն առաջ բերելու։ Դրանից խուսափելու տարբերակ չկար։ Բայց հենց դա է դժվար որոշումներ կայացնելու առանձնահատկությունը», - հայտարարում էր Ավստրալիայի վարչապետը։

 

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել