Գյումրիի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները |armenpress.am|
12:43 - 01 նոյեմբերի, 2021

Գյումրիի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնց հետամուտ է լինելու՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում: Գյումրիի քաղաքապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Սամսոնյանն ընդգծեց, որ Գյումրիում կա 3000 տնակ, 70 կմ ներքաղաքային դեռևս անբարեկարգ փողոց, աշխատատեղերի պակաս, զբոսաշրջային ենթակառուցվածքների դեռևս ոչ բավարար վիճակ, Գյումրիին վայել և արժանապատիվ տրանսպորտային համակարգի բացակայություն, քաղաքի ծայրամասերում երիտասարդական և ընտանեկան ժամանցի հարմարավետ հանգստի, աղբի վերամշակման ժամանակակից համակարգի բացակայություն: «Սրանք այն խնդիրների մի մասն են, որոնց որպես քաղաքապետ ամենօրյա իմ աշխատանքում հետամուտ եմ լինելու, եթե, հարգելի ավագանու անդամներ, ստանամ վստահության ձեր քվեն»,- ասաց Սամսոնյանը:

Նա նշեց, թե ինչպիսի քաղաք է ցանկանում տեսնել 5 տարի անց: «Կարծում եմ՝ իմ երազանքները շատ չեն տարբերվում մեր մյուս քաղաքացիների երազանքներից՝ բարեկարգ, կանաչապատ, հանգիստ, համախմբված, մաքուր, զարգացող և իր ապագային վստահ նայող քաղաք: Շատ ավելի կարևոր են ճանապարհները և միջոցների ընտրությունն այս երազանքներին հասնելու համար: Խնդիրները, որոնք ունի Գյումրին, մեզ չի տալիս այլընտրանք, քան միասնական և համերաշխ մթնոլորտում բոլոր կարող ուժերի օգտագործմամբ քաղաքի զարգացման ընթացքն էլ ավելի արագացնելը»,- նշեց Սամսոնյանը:

 

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել