Ընթանում է Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը. քաղաքապետի միակ թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է |armenpress.am|
11:53 - 01 նոյեմբերի, 2021

Ընթանում է Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը. քաղաքապետի միակ թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը:

Նիստի օրակարգի առաջին հարցով ավագանին ընտրեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, որում ներառված է յուրաքանչյուր կուսակցությունից մեկական ներկայացուցիչ:

Երկրորդ հարցը համայնքի ղեկավարի ընտրություն է՝ բաց քվեարկության միջոցով:

Ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունները յուրաքանչյուրը պետք է ներկայացներ Գյումրու քաղաքապետի  թեկնածու, բայց ինչպես և սպասվում էր, թեկնածու ներկայացրեց միայն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը. Նրանց թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է, մյուս կուսակցությունները թեկնածու չներկայացրին:

ՔՊ ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը իր խոսքում նշեց «ՔՊ-ն թեկնածու չի առաջադրում, մենք կողմ ենք քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը, ունենք այդպիսի քաղաքական որոշում: Սա անում ենք, որպեսզի քաղաքի կառավարումը անցնի անցնցում»: 

Հաշվիչ հանձնաժողովը որոշում է քվեարկության կարգը:

«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 30-ին համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որի համաձայն համատեղ ստանձնում են Գյումրի քաղաքի կառավարման պատասխանատվությունը: Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետ կընտրվի «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետերը կլինի «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից:

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել