Ֆրանսիայի նախագահը հայտարարում է՝ Ավստրալիայի վարչապետն իրեն խաբել է |armtimes.com|
11:03 - 01 նոյեմբերի, 2021

Ֆրանսիայի նախագահը հայտարարում է՝ Ավստրալիայի վարչապետն իրեն խաբել է |armtimes.com|

armtimes.com: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խաբել է իրեն AUKUS-ում անվտանգության գործընկերության պայմանագրի վերաբերյալ: Ֆրանսիայի ղեկավարի խոսքերը մեջբերում է BFM հեռուստաալիքը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես ոչ թե կարծում եմ, այլ ես դա գիտեմ», - ասել է Մակրոնը՝ պատասխանելով ավստրալացի լրագրողի հարցին, թե նախագահը կարծում է, որ Մորիսոնը խաբե՞լ է իրեն։ Միաժամանակ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ շատ է հարգում Ավստրալիան ու նրա ժողովրդին։

Մակրոնը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Մորիսոնի հետ առաջին անգամ այն բանից հետո, երբ Ավստրալիան հրաժարվեց Ֆրանսիայի հետ սուզանավերի մատակարարման ամենամեծ պաշտպանական պայմանագրից: Զրույցում Մակրոնը նշել է, որ Կանբերայի միակողմանի որոշումը՝ հրաժարվել պայմանագիրը հօգուտ մեկ այլ նախագծի, «խաթարել է երկու երկրների միջև վստահության հարաբերությունները», և Ավստրալիան պետք է «առաջարկի կոնկրետ գործողություններ, որոնք կմարմնավորեն իշխանությունների կամքը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունները և շարունակել համատեղ գործողությունները հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:

 

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել