Անահիտ Ավանեսյանն այցելել է Գյումրու մի շարք ԲԿ-ներ
20:14 - 31 հոկտեմբերի, 2021

Անահիտ Ավանեսյանն այցելել է Գյումրու մի շարք ԲԿ-ներ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրի բժշկական կենտրոնում և Գյումրի ԲԿ-ի հիմնանորոգված և վերազինված մանկաբարձագինեկալոգիական բաժանմունքում, ինչպես նաև Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում, «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում» և Գյումրու Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ևս միացել է նախարարի շրջայցին:

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է ԲԿ-ների շենքային պայմաններին, հետաքրքվել բուժօգնության կազմակերպմամբ և COVID-19-ի դեմ իրականացվող պատվաստումային գործընթացով»,-նշված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել