Բայդենն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում. Սպիտակ տուն |tert.am|
17:04 - 31 հոկտեմբերի, 2021

Բայդենն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում. Սպիտակ տուն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Սպիտակ տան կայքը՝ ներկայացնելով հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ:

Նախագահ Բայդենն ընդգծել է կառուցողական հարաբերություններ պահպանելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և առկա տարաձայնություններն արդյունավետ կառավարելու իր ցանկությունը։

Ղեկավարները քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղաններին մարդասիրական օգնության տրամադրումը, Լիբիայի ընտրությունները, իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում։

Նախագահ Բայդենը վերահաստատել է պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, սակայն նշել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը գնելու շուրջ մտահոգությունը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել