«Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին. Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդգես Սամսոնյանը |armenpress.am|
14:56 - 30 հոկտեմբերի, 2021

«Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին. Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդգես Սամսոնյանը |armenpress.am|

armenpress.am: «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Համագործակցության հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

Փոխքաղաքապետի թեկնածուների անուններ կհայտարարվեն նոյեմբերի 1-ին:

Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:

Հուշագիրը ստորագրեցին «Բալասանյան» դաշինքից Սոնա Առաքելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Քնարիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել՝ համամասնական ընտրակարգով։  Վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը՝ 14 մանդատ, այնուհետև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել