Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ

 |armenpress.am|
12:09 - 30 հոկտեմբերի, 2021

Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը օգտագործում է պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին հիշեցնելու ցանկացած հնարավորություն և պատրաստակամ է աջակցելու 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ: Այդ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորությունների մասին:

ԿԽՄԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները գրեթե ամեն ամիս այցելում են «2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին»՝ գնահատելով նրանց հանդեպ վերաբերմունքը, ազատազրկման պայմանները և նպաստելով ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։

Ժիլ Կարբոնյեն խոսել է նաև իր հայաստանյան այցի և տարածաշրջանում Կարմիր խաչի շուրջ երեսնամյա չեզոք և մարդասիրական գործունեության մասին: Նրա խոսքով՝ քննարկված առանցքային թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու խնդիրը:

Հոկտեմբերի 22-ին ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը Երևանում ընդունել էին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

ՀարցՊարոն Կարբոնյե, ո՞րն է Ձեր տարածաշրջանային այցի հիմնական նպատակը և ի՞նչ արդյունքներ են տվել ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և այլ պաշտոնատար անձանց հետ Ձեր հանդիպումները։

Պատասխան. Տարածաշրջանում շուրջ երեք տասնամյակ չեզոք և մարդասիրական գործունեություն ծավալելով՝ գիտակցում ենք, որ աշխատանքը չի ավարտվում, անգամ երբ ավարտվում են մարտերը։ Մարդիկ դեռ աջակցության, անվտանգության, ապահովության և օգնության կարիք ունեն։ Ուստի, ԿԽՄԿ-ն չունի այլընտրանք, քան շարունակել հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին և խոցելի համայնքներին անխոչընդոտ հասանելիություն ապահովել։

Տասնյակ հազարավոր մարդիկ ունեն աջակցության կարիք՝ իրենց կենսապայմանները, տները վերականգնելու համար։ Տասնյակ հազարավորները տեղահանված են։ Հազարավոր մարդիկ դեռ սպասում են լուրերի իրենց անհայտ կորած հարազատների մասին։ Վնասվել են ենթակառուցվածքները, այդ թվում՝ տասնյակ դպրոցներ։

Այցիս ընթացքում հանդիպել եմ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների հետ, և քննարկվել ենք հակամարտության վերջին սրացման արդյունքում տուժած մարդկանց մարդասիրական կարիքները։ Առանցքային թեմաներից է եղել ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ նպաստելու Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելուն ուղղված տարածաշրջանային ջանքերին։

Հարց. Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում անհայտ կորած անձանց հարցում որևէ առաջընթաց արձանագրվե՞լ է։

Պատասխան. Նմանատիպ հարցերում առաջընթացի հասնելը սովորաբար ժամանակ է պահանջում։ Շատ դեպքերում հակամարտության հումանիտար հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում տասնամյակներ։ Բայց և այնպես, մեր աշխատանքները չեն դադարում՝ օգնելու ցավի մեջ ապրող ընտանիքներին իրենց անհայտ կորած հարազատների մասին պատասխաններ ստանալ։

Մասնավորապես, ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին անել ամեն հնարավորը՝ թե՛ 90-ականներից ի վեր, թե՛ վերջին սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու նպատակով։

Շարունակությունը կարդացեք  Armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել