Անկարան Հայաստանի հարցում որոշումները կկայացնի Բաքվի հետ միասին․ Չավուշօղլու |civilnet.am|
16:12 - 28 հոկտեմբերի, 2021

Անկարան Հայաստանի հարցում որոշումները կկայացնի Բաքվի հետ միասին․ Չավուշօղլու |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խորհրդակցում են Ադրբեջանի հետ։

Հոկտեմբերի 28-ին CNN Türk-ին տված հարցազրույցում Չավուշօղլուն, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանից ստացվել են դրական ազդակներ, նշել է, որ այդ հարցերը Ֆիզուլի կատարած այցի ընթացքում քննարկել է Ջեյհուն «եղբոր» [Ջեյհուն Բայրամով-խմբ․] հետ:

«Այդ հարցերում Ադրբեջանի հետ միասին ենք խորհրդակցում: Հայաստանից շատ դրական ուղերձներ եկել են, և ինչպես մենք նշել ենք, Երևանի դրական քայլերի դեպքում դրանց համապատասխան կպատասխանենք: Մենք Ադրբեջանի հետ միասին քննարկել ենք մեր հետագա քայլերը»,- նշել է Չավուշօղլուն: Նա ավելացրել է, որ «Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին Երևանը դեռևս դրական չի արձագանքել»՝ շետելով, որ «մեր բոլոր որոշումները Ադրբեջանի հետ միասին կկայացնենք»:

Հոկտեմբերի 26-ին թուրքական պատվիրակությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ մեկնել էր Ֆիզուլի և Զանգելան: Ալիև-էրդողան համատեղ ասուլիսին վերջինը, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, մասնավորապես նշել էր, որ «Թուրքիա-Հայաստան հարաբերություններում խոչընդոտներ չեն լինի, եթե Երևանը անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի նկատմամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել