Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ
12:45 - 28 հոկտեմբերի, 2021

Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացրեց պաշտոնից ազատել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին։

Կառավարության մեկ այլ որոշմամբ մարզպետ նշանակվեց Արագածոտնի արդեն նախկին փոխմարզպետ, «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։ 

Վերջինս հայտնել էր, որ առաջարկն ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և համաձայնել է նշանակվել այդ պաշտոնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արագածոտնի փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը հայտնել էր, որ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել։ Փոխմարզպետը հավելել էր, որ ինքը կոմպետենտ չէ պատճառը հայտնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել