ԱՄՆ-ն շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի ստեղծման հարցով․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
17:15 - 27 հոկտեմբերի, 2021

ԱՄՆ-ն շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի ստեղծման հարցով․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

azatutyun.am: Միացյալ Նահանգներն աջակցում է քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգեր։

«Արագ տեմպերով վերականգնողական աշխատանքների իրականացումը շատ դրական է։ Խոսելով տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից, տարածաշրջանային համագործակցության միջանցքներից՝ մենք ցանկանում ենք ասել, որ ԱՄՆ-ը շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի ստեղծման հարցով՝ դա կարող է լինել ցամաքային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, օդային տրանսպորտ»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։

Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները կողմերի հետ, որպեսզի իր ներդրումն ունենա զարգացմանն ուղղված քայլերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել