Նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
15:13 - 27 հոկտեմբերի, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից աշխատանքային այցով ուղևորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հիշեցնելով, որ մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Հայաստանի նախագահին ճանապարհել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել