N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ
19:34 - 26 հոկտեմբերի, 2021

N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ

Անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները  կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 26-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

Հրետանավորները բացազատել են տեխնիկան, բերել մարտական վիճակի, հայտնաբերել ու դիպուկ կրակով խոցել պայմանական հակառակորդի նշանակետերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել