Որևէ երրորդ երկիր չի կարող խոչընդոտել Իսրայել-Ադրբեջան համագործակցությանը․ Ադրբեջանում Իսրայելի դեսպան |azatutyun.am|
17:53 - 26 հոկտեմբերի, 2021

Որևէ երրորդ երկիր չի կարող խոչընդոտել Իսրայել-Ադրբեջան համագործակցությանը․ Ադրբեջանում Իսրայելի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում բացված «Վերականգնել Ղարաբաղը» ցուցահանդեսին ներկայացված են Իսրայելի տարբեր ընկերությունների տեխնոլոգիաներ, ինչը հանդիսանում է Իսրայելի ու Ադրբեջանի բարեկամության և հարաբերությունների զարգացման խորհրդանիշ, ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը՝ ցուցահանդեսում խոսելով իսրայելական տաղավարի ֆոնին։

«Մենք գնահատում ենք այդ բարեկամությունը և գոհ ենք, որ այն ամրապնդվում է։ Որևէ երրորդ երկիր, ոչ մեկը չի կարող դեմ լինել, խոչընդոտել մեր հարաբերություններին։ Մենք լիահույս ենք, որ Իսրայելի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը, ավելի սերտ գործընկերությունը փայլուն ապագա կունենա», - ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել