Էրդողանը հրաժարվել է օտարերկրյա դեսպանների վտարման մտադրությունից |hetq.am|
13:49 - 26 հոկտեմբերի, 2021

Էրդողանը հրաժարվել է օտարերկրյա դեսպանների վտարման մտադրությունից |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է 10-ը երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») հայտարարելու մտադրությունից։ Հոկտեմբերի 25-ին Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները «հետ քայլ են արել և զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»։ 

Նա հավելել է, որ դեսպանների նախկին հայտարարություններն ուղղված էին Թուրքիայի և նրա ինքնիշխանության դեմ և հավելել, որ Անկարայի պլաններում չկար ճգնաժամի սրացումը։ 

Հոկտեմբերի 25-ին, ավելի վաղ, 10-ը երկրների դեսպանները, Twitter-ում հայտարարություն էին տարածել, որտեղ նշել էին, որ հավատարիմ են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային, ինչը նշանակում է, որ չեն պատրաստվում խառնվել Թուրքիայի ներքին գործերին։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Էրդողանը սպառնացել էր երկրից վտարել ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպաններին։ «Ես մեր արտաքին գործերի նախարարին հանձնարարել եմ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ 10 դեսպանները հայտարարվեն «persona non grata»»,- հայտարարել էր Էրդողանը։

Նման որոշման պատճառը իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու կոչն էր, որով դիվանագետները հանդես էին եկել նախորդ շաբաթ։ Դրանից հետո նրանք հրավիրվել էին Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրանց հիշեցրել էին Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային հետևելու անհրաժեշտության մասին։

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել