«Հայաստանն» առաջարկում է ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը |armenpress.am|
11:51 - 26 հոկտեմբերի, 2021

«Հայաստանն» առաջարկում է ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերանայել Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատելու նախագիծը և ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Իսկապես այս օրենքի նախագիծը մի խորհուրդ, որ կարող է ունենալ, հետևյալն է, որ իսկապես պետք է շատ աշխատել: Ակնհայտ է, որ պետք է շատ աշխատել: Բայց այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, և հիմա պետք է նման ազդակ տալ: Այլ հարց է, որ պետական և քաղաքական պաշտոնյաները պետք է շատ ավելի շատ աշխատեն: Առաջարկներից մեկը, որ քննարկում էինք հանձնաժողովի նիստում, հետևյալն էր, որ որոշակի անցումային շրջան նախատեսեինք: Սկզբում թող օրենքն անմիջապես ուժի մեջ մտնի նախարարների, վարչապետի, փոխվարչապետերի, պատգամավորների, փոխնախարարների համար»,- ասաց Վարդևանյանը:

Ըստ նրա՝ սակայն ողջ հասարակության համար նման հրատապության նպատակը տեղին չէ:

«Մեր խմբակցության կողմից ներկայացնելու ենք առաջարկ, որ հունվարի 2-ը և 7-ը ևս լինեն ոչ աշխատանքային»,- ասաց պատգամավորը:

Նախագծով առաջարկվում է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և 7-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել