Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով
20:41 - 25 հոկտեմբերի, 2021

Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով

Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Ըստ ԱԺ տարածած հաղորդագրության, քննիչ հանձնաժողովը ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:

Հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հոկտեմբերի 26-ին սկսվող հերթական նիստերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել