Հայաստանում Իրանի դեսպանը դատապարտել է իրանցի վարորդներից հարկ գանձելու Ադրբեջանի որոշումը   |tert.am|
16:44 - 25 հոկտեմբերի, 2021

Հայաստանում Իրանի դեսպանը դատապարտել է իրանցի վարորդներից հարկ գանձելու Ադրբեջանի որոշումը |tert.am|

tert.am: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում դատապարտել է Ադրբեջանի «անթույլատրելի քայլն՝ ուղղված իրանցի վարորդներից Գորիս-Կապան ճանապարհահատվածն անցնելիս հարկ պահանջելուն՝ հավելելով, որ ճանապարհին հարկի գանձումը հակասում է հրադադարին»:

«Իրանական բեռնատարները հարկ են վճարում Հայաստան ժամանելիս և չեն պատրաստվում ևս մեկ հարկ վճարել 100 կմ ավելի շուտ: Ակնկալում ենք, որ Ադրբեջանը վերջ կտա դրան (գանձմանը), քանի դեռ այլընտրանքային ճանապարհը պատրաստ չէ»,- հավելել է իրանցի դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել