Երեւանի ավագանին «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանին առաջադրել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում |armtimes.com|
13:58 - 25 հոկտեմբերի, 2021

Երեւանի ավագանին «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանին առաջադրել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում |armtimes.com|

armtimes.com: Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, կկայանա Երեւանի ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 29 հարց, որից մեկը Երեւան ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու վերաբերյալ է։

Վերոնշյալի մասին գրություն է ներկայացրել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ հարցը նիստի օրակարգում ներառելու համար:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է այդ պաշտոնում նախագահ ընտրել նույն խմբակցության անդամ Հայկ Միրզոյանին: Նշենք, որ Միրզոյանը մասնագիտությամբ բժիշկ է, ղեկավարում էր Երևանի «Իմ քայլը» խմբակցության առողջապահության աշխատանքային խումբը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել