Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնել և բուհերում հեռավար կրթության անցնել |armtimes.com|
13:25 - 25 հոկտեմբերի, 2021

Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնել և բուհերում հեռավար կրթության անցնել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:

Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Դպրոցներում արձակուրդները հետաձգվելու են մեկ շաբաթով, ինչպես նաև նախարարությունն առաջարկել է բուհերում դասերը կազմակերպել հեռավար։ Նման առաջարկ կա արդեն»,- ասաց խոսնակը։

Նա նշեց, որ այժմ էլ մի շարք դպրոցներ արդեն իսկ անցել են հեռավար ռեժիմի կորոնավիրուսային հիվանդության դեպքեր ունենալու պատճառով։

ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ստացել են համապատասխան դիմումը, և այժմ քննարկումներ են ընթանում։ Քիչ հետո հանդես կգան հայտարարությամբ:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել