Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 83 տոկոսով
11:51 - 25 հոկտեմբերի, 2021

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 83 տոկոսով

2022 թվականին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով։ Այստեղ են կրթական օբյեկտների շինարարության եւ նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, որով շարունակվելու են ներկայումս ընթացող շինաշխատանքները եւ նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ՝ այդ թվում մոդուլային, որոնք ապահովելու են 300 դպրոցների եւ 500 նախադպրոցական հաստատոըթյունների ակռուցումը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2022թ․ պետական բյուջեի նախագծի՝ ԱԺ հանձնաժողովներում քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ 76 դպրոց եւ 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում։

«2022-ին միայն գիտության ֆինանասավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների համար հատկացվող գումարը ավելին է 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ։ Մեր նպատակն է անձի կրթույթունը եւ շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ․ սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու միակ ճանապարհը։ Գիտության եւ տեխնելեգիական ոլորտի զարգացումը այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, եւ այստեղ էլ կառավարությունը ներդնում է ֆինանսավորման նոր բանաձեւեր»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ գումարի ավելացումը բոլոր ոլորտներում անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։

«Մենք գիտակցում ենք, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ոչ միայն տնտեսական միջամտություն՝ կառավարության կողմից, այլեւ հասարակական եւ մշակութային վերափոխումներ։ Առաջին հերթին կարեւորում ենք պետական կառավարման համակարգի արդյուանվետության բարձրացումը եւ աշխատանքային մշակույթի վերափոխումը։ Կառավարումը պետք է նպաստի, ոչ թե խոչընդոտի ներդրումների իրագործմանը։ Այս առումով կարեւոր է պլանավորման եւ իրագործման մշակույթը, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությանը շատ դեպքերում բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների եւ, հետեւաբար, կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման»,- ասաց Փաշինյանը։

Նա կարեւորեց մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը եւ նշեց, որ կառավարության ջանքերն այդ առումով սկսել են արդյունքներ տալ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել