Երևան-Գյումրի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է
11:23 - 25 հոկտեմբերի, 2021

Երևան-Գյումրի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Ոստիկանությունիից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ Գյումրի-Երևան մայրուղում Գազելի վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Վթարի հետևանքով 5 ուղևոր տեղում մահացել էին, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:

Կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել