Covid19-ի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկությունը ուրբաթ երեկոյան ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում: Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:
33 տնտեսավարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։
ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև այսօր: Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
comment.count (0)