ՄԻՊ-ին մի քանի ամիս է մնացել․ վստահ եմ՝ ՔՊ-ն նոր թեկնածու կառաջադրի․ ԱԽ քարտուղար |panarmenian.net|
10:28 - 23 հոկտեմբերի, 2021

ՄԻՊ-ին մի քանի ամիս է մնացել․ վստահ եմ՝ ՔՊ-ն նոր թեկնածու կառաջադրի․ ԱԽ քարտուղար |panarmenian.net|

panarmenian.net: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ռուսարմինֆոյի» եթերում դժգոհություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունից՝ նշելով, որ նրան մի քանի ամիս է մնացել, որից հետո ՔՊ-ն նոր թեկնածություն կառաջդրի։

Գրիգորյանն ասել է նաև, թե Թաթոյանից «անաչառ հայտարարություն չի տեսել»։ Ըստ նրա, ՄԻՊ հայտարարություններն ավելի շատ քաղաքական բնույթ են կրում, և նա «հանդես է գալիս հակահեղափոխության դիրքերից»։

ԱԽ քարտուղարն ասել է, որ ՄԻՊ-ը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետագայում հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարությունների կողմից։

«Նրան մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, որից հետո կկարողանա արդեն ակնհայտ քաղաքական գործունեություն ծավալել։ Նրա ժամկետը սպառվում է և ես վստահ եմ, որ իշխող «Իմ քայլը» (ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» - խմբ․) խմբակցությունը նոր թեկնածու կառաջադրի ՀՀ ՄԻՊ պաշտոնում»,- ասել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև հեռակա բանավեճ է սկսվել՝ կապված 2020թ․ մայիսից ՀՀ տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ի՝ շինաշխատանքներ կատարելու կամ չկատարելու հետ։ Մասնավորապես՝ ՄԻՊ-ի պնդել էր, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ն ՀՀ քաղաքացիներին պատկանող հողատարածքներում կառուցել է մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։ ՊՆ-ն հերքել էր այս հայտարարությունը՝ նշելով, որ «ՄԻՊ գրառման մեջ առկա այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են»։ Այնուհետև ՄԻՊ-ը ապացույցներ էր հրապարակել, ՊՆ-ն էլ՝ թե պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցում պաշտպանը նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։ Այս ամենից հետո ՄԻՊ-ը որոշել էր փակել թեման։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել