Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել․ Թաթոյանն անդրադարձել է ՊՆ հայտարարությանը
18:53 - 22 հոկտեմբերի, 2021

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել․ Թաթոյանն անդրադարձել է ՊՆ հայտարարությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությանը։ 
 
«1. Զարմացած ենք, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:
2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:
3. Թեման համարում ենք փակված»,-գրել է Արման Թաթոյանը։ 
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: 
 
Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով Թաթոյանի այս հայտարարությանը, հոկտեմբերի 19-ին  նշել էր, որ ՄԻՊ-ը ուռճացված տվյալներ է ներկայացնում։
 
Նախօրեին Արման Թաթոյանը որոշ տվյալներ էր հրապարակել, իչին ի պատասխան այսօր ՊՆ-ն վերահաստատել էր իր պնդումը, ըստ որի ՄՒՊ գրառման մեջ առկա են անճշտություններ։ 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել