3+3 ձևաչափի գործարկումը բխում է դրա ենթադրյալ բոլոր մասնակիցների շահերից. Զախարովա |1lurer.am|
19:56 - 21 հոկտեմբերի, 2021

3+3 ձևաչափի գործարկումը բխում է դրա ենթադրյալ բոլոր մասնակիցների շահերից. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը լիովին համապատասխանում է 3+3 ձևաչափի ենթադրյալ  բոլոր մասնակիցների շահերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

«3+3 խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծման գաղափարը առաջարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետության նախագահների կողմից, և ինչպես հայտնի է, Ռուսաստանը աջակցել է այդ նախաձեռնությանը»,- նշել է Զախարովան։

Ըստ ռուսական կողմի՝ այդ մեխանիզմի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը:

«Մենք տեսնում ենք արևմտյան մի շարք պետությունների, առաջին հերթին ԱՄՆ-ի ձգտումը՝ խանգարել որոշ գործընթացների: Մեր ամերիկացի գործընկերները, ավաղ, զբաղվում են ապատեղեկատվության տարածմամբ, օրինակ, 3+3 նախաձեռնության գաղափարը վերագրում են Մոսկվային»,- ասել է Զախարովան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել