Թուրքիայի դերակատարությունը 44-օրյա պատերազմում նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Արշակ Կարապետյան
19:21 - 21 հոկտեմբերի, 2021

Թուրքիայի դերակատարությունը 44-օրյա պատերազմում նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, նշել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարության մասին, ինչը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել